-
23.01.2014|
11:12
Տարբեր լրատվական աղբյուրներ, առանց ՊՆ-ի հետ ճշտումներ կատարելու՝ բնակչությանը տագնապեցնող լուրեր են տարածում: Մի արեք այդպիսի բան, դա անկանխատեսելի հետևանքներ կարող է թողնել:
-
23.01.2014|
00:33
Երևանից հեշտ է Բաքուն արյան ծով սարքել, եթերից հայրենասիրական ճառեր ասելը... Դժվար է ապրել Այգեպարում, Ներքին Կարմիրաղբյուրում, Չինարում ու Տավուշի և մնացած մարզերի բոլոր սահմանամերձ գյուղերում: Երկրում ռազմավարական մտքի ոչնչացումը, պետական կառավարման մեջ միաբջիջ տղայականությունը ավելի են սրելու իրավիճակը:
-
22.01.2014|
15:55
Հազա՜ր ափսոս քո նահատակ հերոս կյանքի համար, սիրելի Սերգեյ: Նամարդ գնդակն ընտրում է լավագույններին՝ թե´ Ղարաբաղի լեռներում, թե´ Կիևի փողոցներում:
-
22.01.2014|
13:22
Անուններ չեմ տա, հուսով եմ՝ հասցեատերը կգտնի իրեն ասածիս մեջ: Երեւի Նոստրադամուսի պայծառատեսության եզակի պարգեւ պետք չէ՝ հասկանալու, որ երեկվա օրը վաղվա օրից պիտի տարբերվեր «այսօր»-ով, բայց որովհետեւ երեկը առաջին օրից չտարբերվեց ոչնչով, հետեւաբար այսօրն էլ՝ չի տարբերվում մնացած օրերից:
-
21.01.2014|
12:47
Ադրբեջանական դիվերսանտների գրոհը կասեցրած կրտսեր սերժանտ Արմեն Հովհաննիսյանը հետմահու պարգևատրվել է «Արիության» մեդալով:
-
20.01.2014|
12:24
Ցանցում ավելի ու ավելի հաճախ են սկսել հանդիպել հոլովակներ, որոնք սովորեցնում են ինչպես կանգնեցնել գազի և ջրի չափիչ սարքերը, ինչպես խուսափել արագաչափերից, այս կամ այլ ձևով շրջանցել օրենքը և այլն:
-
19.01.2014|
13:14
Սովորաբար չեմ սիրում կասկածի տակ դնել ուրիշների անկեղծությունը կամ հայրենասիրությունը, բայց կան մարդիկ, որ իրենք իրենց բացահայտում են։ Քանի՞ կոպեկ արժի Ձեր գրած «Ես էլ եմ դեմ պարտադիր կուտակայինի մասին օրենքին»-ը, եթե հետո պետք ա սկսեք «փուռը տալ» էսօրվա հանրահավաքը ու էնքան պրիմիտիվ տխմարություններից կախվեք կամ հորինեք, որ մարդիկ ծիծաղեն ձեր վրա։
-
18.01.2014|
17:35
Մեր գլխովն անցածի շատ առանձին դրվագներ աստիճանաբար ծածկվում են մշուշով ու մոռացության մատնվում: Այդպիսի դրվագներից է Ոսկեպարի միլիցիայի ջոկատի մարտիկների վրա Ադրբեջանում տեղակայված խորհրդային 7-րդ բանակի ստորաբաժանման կողմից գործված հանցավոր դարանակալ հարձակման ողբերգական միջադեպը:
-
17.01.2014|
12:34
Արևը նոր է ծագել: Մեր միակ սենյակում երեխաներվ քնած ենք, հայրս ու մայրս վաղուց են արթնացել… «Չըլմը՜փ-չըլմը՜փ… Չըլմը՜փ-չըլմը՜փ» - սենյակի միջանցքից լսվում է ձայնը` մայրս խնոցի է հարում: Բոկոտն վազում էինք սենյակից դուրս, ալյումինե մեծ դաբոյի մեջ մայրս շուռ էր տալիս խնոցու պարունակությունը, սպիտակ թանի վրա գնդված էին ոսկեգույն կարագի մանրիկ լեռները… Մայրս ամեն մեկիս մի պստիկ գունդ կարագ էր դնում՝ լավաշի կտորի մեջ`մեր նախաճաշը:
-
16.01.2014|
12:00
Էսօր առավոտ վեր կացա, հագնվեցի, ինքս ինձ տվեցի-առա, շունչս պահած մտա փոստի բաժամունք` արվեստանոցիս դեկտեմբեր ամսվա կոմունալ վարձերը մուծելու:
Պինդ բռնվեք աթոռից, սեղանից...